19 մայիսի 2006 - 15:06 AMT
Երեւանում է գտնվում է ՆԱՏՕ-ի գնահատող առաքելությունը
Երեւանում է գտնվում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, որը պետք է տա դաշինքի հետ Հայաստանի Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (IPAP) իրականացման նախնական գնահատականը: Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի առաքելությունը հանդիպումներ է անցկացնում Հայաստանի ԱԳՆ-ում եւ Պաշտպանության նախարարությունում: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրը Հյուսիսատլանտյան Խորհրդի կողմից հաստատվեց 2005 թ. դեկտեմբերի 16-ին, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: