Ե'վ ԱՄՆ-ն, ե'ւ Ռուսաստանը շահագրգռված են, որ Հարավային Կովկասի հակամարտությունները կարգավորվեն
ԱՄՆ-ն տարածաշրջան է եկել լրջորեն եւ երկար ժամանակով: Նրանք այստեղ շատ շահեր ունեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը ստիպված կլինի սովորել աշխատել նոր պայմաններում, քանի որ նա ի վիճակի չէ դուրս մղել ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին Կովկասից: «Ուրեմն, պետք է որոնել շփման եզրեր: Ռուսական դիվանագիտությանը վնասում է որոշակի հիստերիկությունը, որը նկատվում է վերջին ժամանակներս: Եվ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը շահագրգռված են հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում: Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը մեկ ելք ունի` պատրանքներ չտածել, այլ ակտիվացնել իր մասնակցությունը խաղաղարար գործողություններին, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,-նշել է ռուս քաղաքագետը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ