19 դեկտեմբերի 2002 - 21:47 AMT
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ
Դեկտեմբերի 18-ին Շվեյցարիայի կառավարությունը հավանություն է տվել տեխնիկական, ֆինանսական եւ մարդասիրական օգնության տրամադրման շուրջ Հայաստանի հետ համաձայնագրին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այս տարի Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական աջակցության բյուջեն կազմում է 10 մլն շվեյցարական ֆրանկ (6,8 մլն դոլար): Համաձայնագիրն երկու երկրների միջեւ համագործակցությունն անմիջականորեն կապում է մարդու իրավունքների պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման հետ: