22 մայիսի 2006 - 16:17 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան տարեդարձի կապակցությամբ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի Շառլ Ազնավուր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Բացառիկ արվեստագետի եւ մեծ հայի Ձեր նկարագիրը ոգեւորել եւ ուժ է տվել բազմաթիվ մարդկանց: Դուք մեր ժողովրդի հպարտությունն եք, որի երգերով եւ հայրենասիրական կեցվածքով սերունդներ են հիացել: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթում եմ Ձեզ` իմ մեծ բարեկամին, քաջառողջություն, երկար եւ բեղմնավոր ստեղծագործական կյանք»: