24 մայիսի 2006 - 15:02 AMT
Ռումինիան պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը, հնարավոր է, որ հանդիպեն Բուխարեստում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Ռումինիայի դեսպան Նիկոլաե Ուրեկեն: Նրա խոսքերով, հանդիպումը կարող է կայանալ Երկխոության եւ գործընկերության սեւծովյան համաժողովին երկու երկրների նախագահների մասնակցության շրջանակներում, որը տեղի կունենա Ռումինիայի մայրաքաղաքում հունիսի 5-ին: Այդ հանդիպման անցկացման համար անհրաժեշտ են որոշ նախադրյալներ, գտնում է դիվանագետը: Եվ, կարեւորն, իր կարծիքով, ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները պետք է նախապատրաստեն անհրաժեշտ առաջարկներ: «Ռումինիան պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար»,-հայտարարել է դեսպանը: Նա ընդգծել է, որ պաշտոնական Բուխարեստը մտադիր է հանդես գալ Սերծովյան ավազանում սառեցված հակամարտությունների կարգավորման նախաձեռնությամբ, որոնք խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը եւ մեծ սպառնալիք ստեղծում Ռումինիայի ազգային անվտանգության համար: «Այդ թվում Մերձդնեստրի, Օսեթիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները»,-ասել է Ն.Ուրեկեն, հաղորդում է «Թրենդը»: