24 մայիսի 2006 - 18:50 AMT
ԱՄՆ Սենատը կքննարկի Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում դեսպան նշանակելու հարցը
Ըստ ԱՄՆ Սենատի պաշտոնական հաղորդագրության` Սենատը քննարկելու է Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում դեսպան նշանակելու հարցը: Ռիչարդ Հոգլանդը ամերիկյան արտաքին գերատեսչության բարձրագույն դիվանագիտական դասի ներկայացուցիչ է: Ներկայումս նա ԱՄՆ դեսպանն է Տաջիկստանում, հաղորդում է «Երկիր» թերթը: