27 մայիսի 2006 - 14:04 AMT
ԱՄՆ-ն հուսով են, որ Ռումինիայում Ռ. Քոչարյանն եւ Ի. Ալիեւը կգան համաձայնության
Հույս է պահպանվում, որ Ռումինիայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կկարողանան համաձայնության գալ այն հարցերի շուրջ, որոնք նրանց բաժանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակկորմակը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքները: «Դ. Ֆրիդը գտնվել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Լեռնային Ղարբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտությունը կարգավորելու ճանապարհներ գտնելու համար»,- ասել է Շոն Մակկորմակը, նկատելով, որ «չի կարող կարծիք հայտնել այն կապակցությամբ, թե կոնկրետ ինչ առաջխաղացումներ են գրանցվել այցի արդյունքում»:
«Ես միայն գիտեմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ծրագրում են մյուս հանդիպումը անցկացնել հունիսի սկզբում Բուխարեստում: Նրանք չեն կարողացել դա կատարել Ֆրանսիայում, որտեղ համաձայնագիր չի կնքվել»,-ասաց նա: «Մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եւ ես կարծում եմ, որ նրանք միասին կկարողանան գալ հարցի կարգավորմանը: Դրանք շատ կարծր հարցեր են, որոնք երկու կողմից էլ կտրուկ քաղաքական որոշումներ են պահանջում: Սակայն մենք կարծում ենք, որ կտրուկ որոշումները վերրջնական հաշվով շահավետ կլինեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»,- ամփոփել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: