1 հունիսի 2006 - 17:01 AMT
Երեւան. Շուշիի բանալիները գտնվում են քաղաքի իսկական տերերի` Ղարաբաղի հայերի ձեռքերում
Շուշիի բանալիները չարժե փնտրել, դրանք գտնվում են քաղաքի իսկական տերերի` Ղարաբաղի հայերի ձեռքերում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Թավրիզն, ինչպես նաեւ Իրանի այլ թրքալեզու քաղաքներն, ազատագրման կարիք չունի: «Դրանք հինավուրց պարսկական բնակավայրեր են, որոնց բնակիչները թուրքերի կողմից երկարատեւ օկուպացիայի հետեւանքով ստիպված են եղել փոխել հաղորդակցման լեզուն: Այնտեղ բնակվում են էթնիկ պարսիկներ: Բաքվում դա շատ լավ գիտեն եւ տարանջատում են իրենց թրքալեզու իրանցիներից, անվանելով նրանց «համշարի»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ քաղաքագետն ընդգծել է, որ Ադրբեջանական Հանրապետության ձգտումը` նպաստել Իրանի փլուզմանը, նպաստելով ԱՄՆ շահերին, հիշեցնւոմ է Կրիլովի հայտնի առակը մոսկայի մասին:

«Իրանը ավանադապաշտական երկիր է, որն արժանապատվորեն է վերապրել հաջողություններով եւ անհաջողություններով լի հազարամյակնեը: Նա անկասկած չի ընկրկի նաեւ այն ստահոդ մեղադրանքների առջեւ, որ հեղվում են նրա վրա Վաշինգտոնից, Անկարայից եւ Բաքվից»,-ասել է Լ.Մելիք-Շահնազարյանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախկին կրթության նախարար Ֆիրուդդին Ջալիլովը պնդում է, թե «Շուշիի բանալիները պետք չէ որոնել Ռուսաստանում, կամ ԱՄՆ-ում, դրանքն գտնվում են Թավրիզում: Թավրիզի ազատագրումը պարսիկներից Ղարաբաղի ազատագրումն է»: