3 հունիսի 2006 - 15:49 AMT
Բաքվի վայրենի քաղաքականության արդյունքն է Նախիջեւանից հայկական մշակութային ներկայության վերացումը
Նախիջեւանի մշակույթի հայկական հուշարձանները կարելի է միայն անցյալ ժամանակով հիշատակել: Այդ մասին երեկ Երեւանում լրագրողներին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը: «Այդպիսի տխուր արդյունքի մենք եկանք վանդալիզմի քաղաքականության հետեւանքով, որ Ադրբեջանն իրականացնում է հայկական հուշարձանների նկատմամբ արդեն երկար տարիներ»,- հայտարարել է նա:
Ինչպես նշել է Հ. Դեմոյանը, նման վայրենի քաղաքականություն Ադրբեջանն իրականացնում է պետական մակարդակով արդեն երկար տարիներ` զարմանք ու դժգոհություն չառաջացնելով ոչ միայն տեղի բնակչության, այլեւ միջազգային հանրության մոտ: Նրա խոսքերով, դրա տրամաբանական արդյունքն է Հին Ջուղայից հայկական մշակութային ներկայության վերացումը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: