ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուորչեսթերի պետական համալսարանում ու Քլարք համալսարանում հոկտեմբերի 24-25-ը տեղի կունենա «Հերքման արտադրություն և հարձակում ճշմարտության ու գիտության վրա» խորագրով գիտաժողով:
Դրա ընթացքում առաջին անգամ հասարակագետները և բնական գիություններով զբաղվողները կհանդիպեն ու կվերլուծեն համանուն ու փոխկապակցված, բայց ոչ միշտ միանշանակ երևույթները. ցեղասպանության ժխտումը` Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ, Ռուանդա, ինչպես նաև` գիտական ճշմարտության մերժումից մինչև կլիմայի փոփոխության էվոլյուցիան:
1980- ականներից ցեղասպանությունների, մասնավորապես, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության, զանգվածային բնաջնջման փաստերը ժխտող հռետորների ճառերի, գրական վերլուծության և փաստագրության հսկայական պաշար է կուտակվել: Իսկ բոլորովին վերջերս, գրականության տպավորիչ քանակություն է նվիրվել այն ուղիների ուսումնասիրությանը, որոնք տարբեր ոլորտներում ու քաղաքական գործընթացներում օգտագործվում են «արտադրական կասկածի» ռազմավարությունն առաջ տանելու համար, որն էլ իր հերթին ուղղված է գիտական համաձայնության ծխելու վնասի, շրջակա միջավայրի աղտոտման, էվոլյուցիայի և գլոբալ տաքացման շուրջ գիտական համաձայնությունը խաթարելուն: Չնայած դրանց` գրանտերից սնվող ժխտման քաղաքականությունը շարունակվում է:
Գիտաժողովին ելույթ կունենան Թաներ Աքչամը, Խաչիկ Մուրադյանը, Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը, Դիքրան Կալիգիանը և այլք:
Թաներ Աքչամն առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։Նա թուրքական քաղաքականությամբ զբաղվել է վաղ տարիքից։ 1976-ին ձերբակալվել է որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Մի տարի անց փախել է բանտից և ապաստան գտել Գերմանիայում «Միջազգային ներում» կազմակերպության հովանու ներքո։ 1988-ից սկսել է աշխատել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Այդտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության հետ առնչվող հարցերով և այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996-ին Հանովվերի համալսարանում։ 2002-ից սկսած պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում։
Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամՌիչարդ Գասպարի Հովհաննիսյան 1932-ի նոյեմբերի 9-ին: Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դարասկզբի, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը։