9 հունիսի 2006 - 16:31 AMT
Բաքուն ձգձգում է ղարաբաղյան հարցի լուծումը ԱՀ իշխանությունների քաղաքական տկարության պատճառով
Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը բացատրվում է նրա իրշխանությունների քաղաքական անկարողությամբ: Նման կարծիք է հայտնել այսօր լրագրողներին Երեւանում Հայաստանի նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը: «Ադրբեջանի գործող իշխանությունների անկարողությունն այն միակ պատճառն է, որը կանգնած է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին»,-նշել է նա: Բացի այդ, Ս.Ավագյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի բոլոր ռազմատենչ հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուժային մեթոդների կիրառման հնարավորության մասին բխում են հենց այդ անվստահությունից եւ իրենց խախտված հեղինակությունը բարձրացնելու իշխանությունների ցանկությունից: «Սակայն, ցանկանում եմ առանձնապես նշել, որ մեզ չեն վախեցնում Ադրբեջանի հայտարարություններն, որոնք մենք գնահատում ենք որպես քաղաքական շանտաժ»,-հայտարարել է Հայաստանի նախագահի խորհրդականը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը: