9 հունիսի 2006 - 20:05 AMT
Հայաստանի կառավարության ու ԵԱՀԿ-ի միջեւ ստորագրվել է լրացուցիչ արձանագրության
Երեւանում տեղի ունեցավ «ԵԱՀԿ եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության ստորագրության արարողությունը: Ստորագրված Լրացուցիչ արձանագրությունը իրավական հիմք է ստեղծում ՀՀ մարզերում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծրագրերի իրականացման գրասենյանկներ հիմնելու համար, ինչպես նաեւ որոշում է նրանց գործառույթները եւ գործունեության առաջնահերթությունները:
Արձանագրությունը ստորագրեցին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի տնօրեն դեսպան Վլադիմիր Պրյախինը: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի առաջին նման մասնաճյուղը կբացվի առաջիկայում Սյունիքում, որը կիրականացնի ծրագրեր տնտեսական եւ բնապահպանական բնագավառներում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մալո ծառայությունը: