Օգոստոսի 24-ին Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթեց Ռաուլ Հաջիմբան՝ հավաքելով ընտրողների ձայների 50,6 տոկոսը:
Աբխազիայում հաստատվել է կառավարության նոր կառուցվածքը: Նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել:
Ըստ ՏԱՍՍ-ի, նոր կառավարությունում երեք փոխվարչապետ կլինի: Առաջին փոխվարչապետ է նշանակվել Շամիլ Աձինբան, Գոսկոմսպորտի նախկին փոխղեկավարը, որը 2011-ին առաջադրվել էր փոխվարչապետի պաշտոնում: Սուխումի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը դարձել է երկրորդ փոխվարչապետ: Նա նաև կգլխավորի աշխատանքի ու սոցապ նախարարությունը:
Երրորդ փոխվարչապետը Վիկտոր Խիլչևսկին է, որը նաև էներգետիկայի, տրանսպորտի ու կապի նախարարն է: Նախկինում նման նախարարություն կառավարությունում գոյություն չուներ:
Նախկին կառավարությունը հրաժարական տվեց սեպտեմբերի 26-ից անմիջապես հետո:
Արտահերթ ընտրություններին նախորդեցին 2013-ի ժողովրդական հուզումները՝ հանգեցնելով նախագահ Ալեքսանդր Անկվաբի և վարչապետ Լեոնիդ Լակերբայի վաղաժամ պաշտոնանկությանը:
Սուրեն Կերսելյանը համայնքի ղեկավար ընտրվեց 2010-ին: Հայերն Աբխազիայի քանակով երկրորդ համայնքն են՝ ըստ պաշտոնական տվյալների հայերի թիվը հասնում է 40 հազարի, ոչ պաշտոնական տվյալնելով՝ 50 հազարի, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ մեկ հինգերորդը: