13 հունիսի 2006 - 15:51 AMT
Արտասահմանյան փորձագետները ճանաչում են Մերձդնեստրի անկախությունը
Վաշինգթոնում ներկայացվել է Մերձդնեստրի վերաբերյալ գիտական զեկույց, որը պատրաստել է համաշխարահային ճանաչում ունեցող արտասահմանյան փորձագետների մի խումբ: Նրանց թվում են Սթեֆան Տալմոնը, Քրիսթոֆեր Կոեբելը, Նենսի Ֆուրմանը, Փոլ Ուիլյամսը եւ այլ գիտնականներ, ինչպես նաեւ Յուգոսլավիայի բաժանման դեյթոնյան համաձայնագրի մասնակիցները: Նրանց հետազոտության թեման է` «Մերձդնեստրի Մոլդովայի Հանրապետության պետական ինքնիշխանությունը` միջազգային օրենսդրությանը համապատասխան»: Զեկույցում նշվում է, որ «այն ժամանակ, երբ Մերձդնեստրի սկիզբը եղավ ԽՍՀՄ փլուզումը, դրա ժողովուրդն ու այդ տարածքի պատմությունը ավելի հին արմատներ ունեն: Տարածքը, որտեղ այսօր գտնվում է Մերձդնեստրը չի եղել անկախ Մոլդովայի մի մասը: ԽՍՀՄ փլուզումից հետ Մերձդնեստրը իր անկախությունը հռչակեց 02.09.1990թ.: Անկախության բերած իրադարձությունները կարելի է դիտարկել որպես ավելի ժողովրդավարական ճանապարհ, քան այլ երկրներում, որ իրենց անկախությունը նույն ժամանակ են հռչակել»,- ասվում է զեկույցում:

Հեղինակները համոզված են, որ Մերձդնեստրի հանրաքվեն դա «նոր զարգացում է, նորամուծություն է. վերջին 20 տարիներին այդ փորձը սկսել է ամենուրեք կիրառվել»: Արագորեն դառնալով միջազգային նորմ, նման հանրաքվեներ պատրաստվում են ացկացնել մի շարք երկրներում, այդ թվում Չերնոգորիայում եւ Նոր Կալեդոնիայում: «Մերձդնեստրի համար, որը ողջ ընթացքում որպես պետություն դարձավ անկախ, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին օրենքը հաստատում է նրա պետական ինքնիշխանությունը: Տարածքային ինքնիշխանություն համարվում է ողջ վիճելի տարածքի նկատմամբ ամբողջական ու բացառիկ իշխանությունը: Միջազգային օրենսդրության համաձայն, ճանաչում է ստանում միայն այն պետությունը, որն արդյունավետ հսկում է ողջ տարածքը: Իր կառավարական ինստիտուտների միջոցով Մերձդնեստրը կարող է միջազգային հարաբերություններ հաստատել եւ ներկայացնել տարածաշրջանի բնակչությանը միջազգային բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ միջնորդությամբ, ինչպես նաեւ այլ երկրների կառավարությունների հետ երկկողմանի համաձայնագրեր կնքելու ժամանակ»,- ասվում է զեկույցում: Միեւնույն ժամանակ, ընդգծվում է, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ երկրների կողմից նրա ճանաչումից: Չանաչումը պետությանը ներկայացված ոչ ֆորմալ պահանջ է: Ավելի ճիշտ, ճանաչումը պարզապես արձանագրում է տվյալ պետության փաստացի տեղակայումը: «Այսպիսով, որեւէ օրինական արդարացումների բացակայության դեպքում, այս փաստերը ընդունելու յուրաքանչյուր անհաջողությունը, պետք է վերագրել սուբյեկտիվ քաղաքական գործոններին, եւ ոչ թե անաչառ հիմնավորումներին, կասկածի տակ դնելով (ժխտելով) ՄՄՀ պետական ինքնիշխանությունը` միջազգային օրենքին համապատասխան»,- նշում են զեկույցի հեղինակները: