13 հունիսի 2006 - 18:19 AMT
Փարիզում անցնում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Հունիսի 13-ին Փարիզում սկսվեց Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Վարդան Օսկանյանի միջեւ խորհրդակցությունների հերթական փուլը: Այդ մասին Փարիզից հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Ֆրանսիայի արտգործնախարարությունում անցնող հանդիպումը սկսել է բիզնես-լանչից: Խորհրդակցություններին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Լանչից հետո կկայանան խորհրդակցություններ ինչպես համանախագահների մասնակցությամբ, այնպես էլ իրենց` նախարարների: Ա. Ազիմովը նշել է, որ դեռ վաղ է մեկնաբանություններ անել բանակցությունների վերաբերյալ, հայտնում է «Թրենդը»: