14 հունիսի 2006 - 16:17 AMT
ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ից նոր համանախագահի անունը հայտնի կդառնա երկու-երեք շաբաթից
Սթիվեն Մաննը կշարունակի կատարել իր պարտականությունները որպես ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Ջոնաթան Հենիկը: Ըստ դիվանագետի, 2-3 շաբաթվա ընթացքում Սթիվեն Մաննը նոր նշանակում կստանա, եւ միայն դրանից հետո նա կազատվի համանախագահի իր զբաղեցրած պաշտոնից: Ջ.Հենիկը ասել է, թե 2-3 շաբաթից կհրապարակվի այն դիվանագետի անունը, որը կփոխարինի Ս.Մաննին ԵԱՀԿ Մինսկի խմբում, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Նշենք, որ Ս.Մաննը կնշանակվի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Հարավ եւ Միջին Ասիայի երկրների գծով: