19 հունիսի 2006 - 15:36 AMT
Բաքու. «Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի»
«Բաքուն պատրաստ է աշխարհում ընդունված ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը տրամադրել Լեռնային Ղարաբաղին, այդ թվում` Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակին համարժեք կարգավիճակ»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլամր Մամեդյարովը: Նրա խոսքերով, «Թաթարստանի Սահմանադրությունը թույլ է տալիս արտերկրում այդ հանրապետության ներկայացուցչություններ բացել»: Է.Մամեդյարովն ընդգծել է նաեւ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ այլընտրանքային լուծում որոնելու անիմաստությունը, երբ աշխարհում արդեն կա նմանատիպ խնդիրների դրական լուծման փորձ»: Ըստ նախարարի, վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի, եւ Բաքուն առաջարկում է լուծել այդ խնդիրը սեղմ ժամկետներում, սակայն դրա համար հարկավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել այդ գործընթացին ադրբեջանցիների մասնակցության համար, որոնք ապրել են այնտեղ եւ լքել են Ղարաբաղը մարտական գործողությունների պատճառով, հաղորդում է Day.az-ը: