19 հունիսի 2006 - 17:01 AMT
Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում անդամակցել ՎՈՒԱՄ-ին
Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում անդամակցել ՎՈՒԱՄ-ին: Այդ մասին Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: «Այժմ ՎՈՒԱՄ-ին անդամակցելու հարց մեր քաղաքականության օրակարգում չկա»,-ասել է Վ.Օսկանյանը: Իր հերթին Բորիս Տարասյուկը տեղեկացրեց, որ 2006 թվականին Հայաստան կայցելի Ուկրաինայի վարչապետ Յուրի Եխանուրովը: Ըստ Բ.Տարասյուկի, այցի ճշգրիտ ժամկետը կախված կլինի հայ-ուկրաինական միջկառավարական աշխատանքային խմբի բանակցությունների արդյունքից, որոնք շուտով կմեկնարկեն Երեւանում: Բացի այդ, ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցն Ուկրաինա, հավելել է նա: