20 հունիսի 2006 - 15:26 AMT
Այսօր միակ ելքը ճգնաժամից Ջավախքի հիմնական պահանջների բավարարումն է
Ռուսական ռազմակայանները վաղ թե ուշ հանվելու էին Վրաստանից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրազդան Մադոյանը: Նրա խոսքերով, տեղի է ունեցել մի իրադարձություն, որ խաչ է քաշել ողջ ռուսական քաղաքականության վրա` սկսած նույնիսկ Պետրոս Մեծից. Ռուսաստանը հեռացավ Կովկասից: «Պանթուրքիզմի համար բաց են բոլոր ճանապարհներն ու ուղիները: Հայաստանի կայանը, որ կարեւոր է մեզ համար, տարածաշրջանում լուծում է մարտավարական, բայց ոչ ռազմավարական խնդիր: Ջավախքի թուրքացումով, ինչին միշտ ձգտել է Թուրքիան եւ ինչին ինքնասպանորեն նպաստում է Վրաստանը, Թուրքիան վերականգնում է Անատոլիայից Ադրբեջան ձգվող համատարած թուրքական գոտին: Հայաստանը դառնում է անվտանգ անկլավ, ամբվողջովին կախված լինելով Թուրքիայի ցանկություններից: Այդ պատճառով մենք ասում ենք, որ Ջավախքը Հայաստանի համար կյանքի հարց է»,- նշել է նա:

Հրազդան Մադոյանը ընդգծել է, որ Ջավախքի հայերը անպաշտպան չեն. հիմա 1915 եւ նույնիսկ 1988 թվականը չէ: «Տարածաշրջանի բնակչությունը կարող է ինքն իրեն պաշտպանել: Այլ հարց է, որ դա ռիկոշետով կհարվածի Հայաստանին, որը, ինչպես եւ 1988 թվականին, կներքաշվի հակամարտության մեջ: Այսօր միակ ելքը ճգնաժամից Ջավախքի հիմնական պահանջների բավարարումն է: Դա բոլոր հայկական գյուղերի առանձնացումն է մեկ միասնական շրջանում, դրան ինքնավարության տրամադրումը (ինչը վրացիները այժմ առաջարկում են աբխազներին), Հայաստանի հետ ազատ շփումը: Դա պահանջների ոչ ամբողաջական ցուցակն է, քանի որ Վրաստանն ի դեմս իր այսօրվա ղեկավարության, ինչպես նաեւ յուրաքանչյուր մեկ ուրիշ ղեկավարության դեպքում, չի գնա դրան, մնիջպետական հարաբերությունները ամեն դեպքում կխախտվեն»,- ասել է հայ քաղաքագետը:

Նա նաեւ համոզված է, որ Կարս-Ախալքալաք-Բաքու նախագիծը կիրականացվի այն դեպքում, եթե մինչ այդ հայերը չապստամբեն, անպայման չէ զինված: «Եթե չապսատմբեն, դա կլինի Ջավախքի վերջը»,- հայտարարել է նա: