20 հունիսի 2006 - 17:37 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ստամբուլ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի - Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Ա-ի հրավերով հովվապետական այցով մեկնել է Ստամբուլ: Յոթնօրյա այցի ընթացքում Գարեգին II-ը կայցելի հայկական սրբավայրեր, Հայրապետական Իր օրհնությունը կբաշխի պոլսահայ հավատավոր հոտին, հանդիպումներ կունենա հայ մտավորականության ու երիտասարդության հետ: Հունիսի 25-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական Սբ. Պատարագ կմատուցի աթոռանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում: Նախատեսվում է նաեւ Վեհափառ Հայրապետի պաշտոնական հանդիպումը Ստամբուլի նահանգապետի հետ, հայտնում է Սուրբ Աթոռ Էջմիածնի մամլո ծառայությունը: