23 հունիսի 2006 - 17:45 AMT
Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի ԱՄՆ
Հունիսի 23-30 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Աշոտ Ղուլյանը եւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը կայցել են Բոստոն, Նյու-Յորք, Վաշինգթոն: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում, այցի ընթացքում ծրագրված են քննարկումներ քաղաքական եւ տնտեսական հարցերով: Բոստոնում Ա. Ղուլյանն ու Գ.Պետրոսյանը կհանդիպեն Մասաչուսեց նահանգի Պետական վեհաժողովի, տեղական հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հայ համայնքի անդամների հետ: Հունիսի 26-30 պատվիրակությունը կգտնվի Վաշինգթոնում, որտեղ հարցերի քննարկումներ կլինեն` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Ղարաբաղին հումանիտար օգնության ծավալի մեծացման հետ: