23 հունիսի 2006 - 18:44 AMT
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար
Հունիսի 25-ին Ստրասբուրգում աշխատանքները կսկսի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը, որին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն ԱԺ արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Հերմինե Նաղդալյանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայութունը: