26 հունիսի 2006 - 17:18 AMT
Հունիսի 27-ին Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Հունիսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի, ԱԳ նախարար Գ. Բեժուաշվիլիի, խորհրդարանի նախագահ Ն. Բուրջանաձեի հետ: Հունիսի 28-ին Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում նախարար Օսկանյանը հանդես կգա տարածաշրջանային քաղաքականության խնդիրներին նվիրված ելույթով: Նույն օրը Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: