8 դեկտեմբերի 2014 - 10:38 AMT
Սիրիան մեղադրել է Իսրայելին Դամասկոսի արվարձանում թիրախների ռմբակոծման մեջ

Սիրիական կառավարական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախներին: Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում և Դամասկոսում գտնվող օբեյկտներին, գրու է BBC-ին: Ըստ հաղորդագրությունների, ավիահարվածների արդյունքում ոչ ոք չի զոհվել: Իսրայելը դեռ չի մեկնաբանել այդ մեղադրանքները:

Սիրիայի ԶՈւ հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ հարվածներ հասցնելով Դամասկոսի մերձակայքում, Իսրայելը «ծառայություն մատուցեց ահաբեկիչներին»: Ասվում է, որ «կենսական նշանակության օբյեկտների ռմբակոծությունը կատարվել է Դեր Զորում և Հալեպում սիրիական բանակի կարևոր հաղթանակներից հետո»: «Իր անսքող ագրեսիայով Իսրայելն Արևմուտքի և Մերձավոր Արևելքի հայտնի երկրների հետ մեկտեղ հաստատել են իրենց անմիջական մասնակցությունը ծայրահեղական խմբավորումների, առաջին հերթին, «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Իսլամական պետության» գործունեությանը, և փորձում է բարձրացնել նրանց ոգին»,-մեջբերում է հայտարարությունը ՏԱՍՍ գործակալությունը:

Իր հերթին, Newsru.co.il-ն արաբական ԶԼՄ-ների վրա հղումով գրում է, որ օդային հարվածների թիրախը, հավանաբար, «ռուսական արտադրության ժամանակակից հրթիռներն էին, նախատեսված լիբանանյան «Հեզբոլլահի» համար: Ենթադրություն է առաջ քաշվում, որ խոսքը զենիթահրթիռային C-300 հրթիռների մասին է: Սակայն այդ ենթադրությունը կասկածելի է թվում, քանի որ հստակ տեղեկություններ Սիրիա այդ հրթիռների առաքման մասին, մինչ օրս չի հրապարակվել: Ավելին, նախկինում հայտարարվել էր, որ 2010 թ. կնքված ՀՕՊ այդ համակարգերի առաքման պայմանագրի իրագործումը կասեցվել է:

Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ Իսրայելը մի քանի անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: Մասնավորապես, 2013-ին ռմբակոծվեց Տարտուսի մոտ գտնվող «Յախոնտ» հականավային հրթիռների ենթադրյալ պահեստը: Իսկ 2014-ին Իսրայելի ՀՕՊ խոցեց սիրիական ռազմական ինքնաթիռը, որը պատահաբար հայտնվել էր Իսրայելի տարածքում: