ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ STARTPHONE հետվճարային սակագնային պլանը, որը 12, 18 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու Alcatel, Huawei, Lenovo կամ MTS ընկերությունների արտադրության սմարթֆոններ՝ 1 դրամից սկսած գնով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
STARTPHONE սակագնային պլանի շրջանակներում ընդամենը 5500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է.
- ամսական 5000 րոպե ներցանցային րոպե խոսելաժամանակ
- ամսական 2000 ՄԲ ինտերնետ
- ամսական 200 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
Առաջարկվող հատուկ գնով սմարթֆոնների ամբողջական ցանկը՝
Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):