24 դեկտեմբերի 2014 - 10:16 AMT
Մոսկվայում ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը

Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը դեկտեմբերի 23-ին ստորագրվեց Մոսկվայում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ստորագրվեց Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը: Վստահ ենք, որ Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցությունը Եվրասիական միությանը բխում է այդ երկրների ազգային շահերից, լայն հորիզոններ է բացում նրանց սոցիալ-տնտեսական զարգացման համար»,-ասել է Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ղրղզստանի խորհրդարանը հետաձգել է ԵՏՄ-ին երկրի միանալու մասին պայմանագրի նախագծի քննարկումը: Այնուամենայնիվ, ըստ վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի, բանակցությունները ինտեգրացիոն միավորմանն անդամակցելու շուրջ շարունակվում էին: Թե ինչու պատրաստ չէ ռազմավարական փաստաթուղթը, նա չէր նշել: Այնուամենայնիվ Ղրղզստանի նախագահ Ասլանբեկ Ատամբաևը հայտարարեց, որ երկիրը կարող է բեկման հասնել միայն ԵՏՄ հետ, Ղրղզստանը ԵՏՄ-ին անդամակցությունից կստանա ՌԴ-ից 500 մլն դոլար դրամաշնորհ, ևս 500 մլն դոլար վարկ, 100 մլն դոլար՝ օրենսդրական բազայի փոփոխման համար: 100 մլն դոլար երկիրը կստանա Ղազախստանից: ԵՏՄ մասին պայմանագիրը ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը միացավ հոկտեմբերի 10-ին: Դեկտեմբերին պայմանագիրը վավերացրեցին չորս երկրների խորհրդարանները: