4 հուլիսի 2006 - 19:07 AMT
Հայաստանի վարչապետը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ
Յուրաքանչյուր պետության եւ ժողովրդի համար անգնահատելի է Սահմանադրության պատմական նշանակությունն ու կարեւորությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Սահմանադրության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում: «Անկախության հռչակումից ի վեր մեր երկրի հիմնական օրենքը, անկասկած, նպաստել է նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակած հիմնական սկզբունքների կենսագործմանը, «երկրի համար դժվարին ժամանակներում ցույց տվել կայունության, օրինականության գրավականը լինելու իր ներուժն ու կենսունակությունը: Վստահ եմ, որ ՀՀ Սահմանադրությունը այսուհետ եւս կլինի մեր երկրի առաջընթացի, անկախ պետականության ամրապնդման գլխավոր երաշխիքը»,-ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: