5 հուլիսի 2006 - 18:09 AMT
Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն չի կարգավորի ԼՂՀ եւ Ադրբեջանի հակամարտությունը
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն մեծ հաշվով չի լուծում դիմակայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ, «Ռեսպուբլիկա Առմենիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերով ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, հայտնի չէ, արդյոք Ադրբեջանը դրան կհամաձայնի 5 կամ 10 տարի հետո, որն այսօր հղում է կատարում իր Սահմանադրությանը` հայտարարելով, որ այն թույլ չի տալիս այդպիսի որոշումներ կայացրել բնակչության մի մասի կողմից: «Հետաձգված հանրաքվեի գաղափարը ինչ-որ մեխանիզմ է ենթադրում, որի շնորհիվ կարելի է միջանկյալ որոշում գտնել, որը կաջակցի ոչ թե հակամարտության վերջնական որոշմանը, այլ հեռահաղորդակցության ուղիների բացմանը: Իհարկե, 5-10 տարին բավականին մեծ ժամկետ է: Եվ այդ հեռահաղորդակցությունների բացման եւ աշխատանքի շնորհիվ կարող են կարգավորվել տարածաշրջանային եւ ավելի լայն բնույթի աշխարհաքաղաքական խնդիրներ»,- նշել է Արման Մելիքյան` չբացառելով, որ հետաձգված հանրաքվեն ուղղված է երրորդ երկրների խնդիրների լուծմանը, որոնք իերնց շահերից ելնելով հետաքրքված են, որ այդ հաղորդակցությունները աշխատեն եւ սպառնալիքի չենթարկվեն 5 կամ 10 տարվա ընթացքում: