7 հուլիսի 2006 - 15:53 AMT
Սերժ Սարգսյանն ու Բրայան Արդունին քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության հարցը
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ-ի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն Արփի Վարդանյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, հատկապես` ռազմական համագործակցության ոլորտին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Բրայան Արդունիին նախարարին ներկայացրեց Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարվող աշխատանքների շրջանակներում Հայաստանին եւ Ղարաբաղին առնչվող զարգացումներն ԱՄՆ-ում: