11 դեկտեմբերի 2002 - 19:10 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ
Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհուրդը Ժնեւում հաստատել է այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության բոլոր փաստաթղթերը: Ելույթ ունենալով խորհրդի նիստում` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին ինքնանպատակ չէ: «Անդամակցելով այս կազմակերպությանը` մենք մեկ անգամ եւս ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը գործնականում իրագործում է այն կոնոնները, որոնք ընդունված են համաշխարհային տնտեսության մեջ, եւ հանդիսանում է լիիրավ ու վստահելի գործընկեր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: