3 փետրվարի 2015 - 15:10 AMT
2015-ի հունվարին մոտ 67 հազար հայ է այցելել Վրաստան

2015-ի հունվարին Վրաստան է այցելել Հայաստանի 67 հազար 351 քաղաքացի՝ այցելուների ընդհանուր ցուցակում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, հայտնում է «Նովոստի Գրուզիան» ՆԳՆ տեղեկատվության և վերլուծության դեպարտամենտի վրա հղումով:

2015-ի հունվարին Վրաստան այցելածների առաջին տեղում են Ադրբեջանի քաղաքացիները՝ 92 հազար 844, երկրորդը Թուրքիայի քաղաքացիներն են՝ 84 հազար 368, և երրորդը՝ Հայաստանի քաղաքացիները՝ 67 հազար 351 քաղաքացի: Ռուսաստանցիներն այդ ցուցակում չորրորդն են՝ 40 հազար 150, ինչը գրեթե 2 հազար 925 այցելուով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Վերջին տարիներին առաջին անգամ արձանագրվել է Վրաստան ռուս այցելուների քանակի կրճատում հունվար ամսին: Նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ Վրաստանի պետական սահմանը հատել է 309 հազար 467 օտարերկրացի, ինչը 3 տոկոսով պակաս է 2014-ից, որից 111 հազար 622-ը՝ զբոսաշրջիկներ են, 58 հազար 28 եղել են Վրաստանում որպես տարանցիկ ուղևորներ և 139 հազար 817-ն այցելել է երկիր այլ նպատակով: