14 հուլիսի 2006 - 19:45 AMT
Ճապոնիան հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
Տոկիոն դրական է վերաբերվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններին եւ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին այսօր հայտարարել է այցով Բաքվում գտնվող Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալ Ակիկո Յամանական: Նա հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում են տեղի ունեցել` Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ, հայտնում է Day.az-ը: