17 հուլիսի 2006 - 14:22 AMT
Բրազիլիայի Սեարա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Բրազիլիայի Սեարա նահանգի Օրենսդիր Ժողովն ընդունել է մի օրինագի, որով հիշյալ նահանգի ողջ տարածքում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը սահմանվում է որպես «Հայ ժողովրդի օր»` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակին: Օրինագիծը վավերացվել է նահանգի նահանգապետի կողմից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Օրենքի նախագծի հեղինակն է «ՊՐՈՆԱ» (PRONA) կուսակցության պատգամավոր Ժոան Բատիստա դա Սիլվան: Այն ընդունվել է Օրենսդիր Ժողովի անդամների միաձայն քվեարկությամբ: Սան Պաուլոյից հետո Սեարան բրազիլական երկրորդ նահանգն է, որն օրենսդրորեն ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը: