20 հուլիսի 2006 - 15:01 AMT
Մերձավոր Արեւելքում ռազմական գոտում զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան
«Մեր տվյալներով Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հուլիսի 20-ի առավոտվա դրությամբ Հայաստանի 250 քաղաքացիներ Լիբանանում ՀՀ դեսպանատան երկու ներկայացուցիչների եւ Հալեպում (Սիրիա) Հայաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցչի ուղեկցությամբ հասցվել են մինչեւ լիբանանա-սիրիական սահման: «Բեյրութից էվակուացված Հայաստանի քաղաքացիները երկու հատուկ չվերթերով Երեւան կհասնեն հուլիսի 20-ի երեկոյան»,-հաղորդել է Կարապետյանը: