20 հուլիսի 2006 - 16:06 AMT
Մեթյու Բրայզան մտահոգված է ԱՄՆ քաղաքականության առաջխաղացմամբ տարածաշրջանում
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ոչ այնքան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, որքան ԱՄՆ քաղաքականության առաջխաղացմամբ տարածաշրջանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Ելնելով դրանից, նա կփորձի ստանալ ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքներ: Դրա համար ԱՄՆ-ն բավարար հնարավորություններ ունի»,-ընդգծել է քաղաքագետը: