21 հուլիսի 2006 - 14:56 AMT
Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնի
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հուլիսի 21-ին Մոսկվա կատարելիք այցը չեղյալ է հայտարարվել, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Այցը չի կայանա նախագահի առողջական վիճակի պատճառով` նախագահի մոտ առկա է շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդություն: Նշենք, որ Մոսկվայում ՀՀ նախագահը պետք է մասնակցեր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար: Նախատեսվում էր նաեւ Ռ.Քոչարյանի երկկողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: