27 հուլիսի 2006 - 16:29 AMT
Ղարաբաղի հանրաքվեն «պարզապես հասարակական կարծիքի հարցում է», հայտարարել է Է. Մամեդյարովը
ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին բանակցությունների ընթացքում քննարկված հիմնային տարրերը Ադրբեջանին ձեռնտու են այն համատեքստում, որ հիմնային տարրեի էությունը կայանում է նրանում, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի փուլ առ փուլ, միջազգային սկզբունքների եւ նորմերի հիման վրա»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, «առաջին փուլում պետք է լուծվի տեղափոխված անձանց հարցը»: «Առաջին փուլում նաեւ ծրագրվում է կարգավորել անվտանգության խնդիրները, տնտեսական ապահովման, հեռահաղորդակցության հարցերը: Սկզբունքորեն, միջազգային հանրությունում միանշանակ հասկացություն գոյություն ունի, որ, եթե մենք խոսում ենք միջազգային իրավունքի մասին, ապա այստեղ տարածքային ամբողջականության հարցը առաջնային է: Միջազգային իրավունքի ամեն մասնագետ կբացատրի, որ ինքնորոշման սկզբունքը չի նշանակում տարծքային ամբողաջականության խախտում: Պետական կառուցվածքի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, երբ ազգերը ինքորոշվել են պետության տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Մամեդյարովի կարծիքով, Ղարաբաղի հանրաքվեն «պարզապես հասարակական կարծիքի հարցում է»: Նախարարը գտնում է, որ «առաջին հերթին պետք է ճշտել, որ կամքի արտահայտումը հնարավոր կլինի Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայքների կյանքի բարելավումից հետո»: «Իսկ ինչ հարցեր կդրվեն բնակչության հարցման ժամանակ, դա դեռ բանակցությունների առարկա է, քանի որ եթե ինչ-որ հարց առաջարկվի, որը տարածքային ամբողջականությունը կասկածի տակ է դնում, ապա այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի Սահմանադրության հիման վրա»,- նշել է նա:

«Ես բազմաթիվ անգամներ խոսել եմ Թաթարստանի, Բաշքրտաստանի օրինակների մասին, գոյություն ունի Տրիեստը, այլ տարբերակներ: Եւ համանախագահները, երկրները, որ միջազգային խաղաղության աջակցության համար պատասխանատվություն են կրում, հոյակապ հասկանում են, որ միջազգային իրավունքը պետք է առաջնային լինի»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, տնտեսական զարգացումը, առօրեայի նորմալացումը ստիպում են հանրությանը այլ ձեւի վերաբերվել հուզող հարցերին: «Եւ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հարցը, գուցե, եւ եղել է խորհրդայաին տոտալիտար կարգերի խնդիրը, քանի որ Խորհդային Միության ողջ բնակչությունը ծանր վիճակում էր գտնվում: Այսօր, Ադրբեջանում իրավական հասարակության եւ ժողովրդավարության, շուկայական տնտեսության կառուցումը հաշվի առնելով, իրավիճակը արմատապես փոխվում է: Պատմականորեն, անկախության 15 տարին շատ կարճ ժամանակահատված է: Սա նույնիսկ մեկ սերնդի ժամանակահատված չէ: Այդ պատճառով այստեղ պետք է նայել հեռանկարին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Day.az-ը: