27 հուլիսի 2006 - 16:57 AMT
Ադրբեջանը ժամանակին խախտել է ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը
Թեզն այն մասին, որ ինքնորոշման սկզբունքը չի նշանակում տարածքային ամբողաջականության խախտում` հնչեցրած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կողմից, բոլորովին անլուրջ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը: Նրա կարծիքով, իրոք, աշխարհում այդպիսի բազմաթիվ օրինակներ գոյություն ունեն, սակայն դա միայն նշանակում է, որ ինքնորոշվող ժողովուրդը կամ չի կարող կամ չի ցանկանում սեփական ինքնավար պետությունը կառուցել: «Նրան ավելի հարմար է մետրոպոլ պետության կազմում մնալ, ինչպես օրինակ կոմիները: Հակադարձ օրինակները, երբ ինքնորոշվող ժողովուրդները դուրս են եկել մետրոպոլի կազմից եւ կառուցել են սեփական պետությունը, ավելի քիչ չեն: Այսպես, ի դեպ, ինքնորոշվել է Ադրբեջանը, որը խախտելով միջազգային եւ խորհդային իրավունքը հայտարարել է ինքնիշխանություն` խախտելով ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը: Սակայն այս բոլորը տեսություն է»,- ընդգծել է Լեւոն Մելիք-Շահնզարայնը: