Ամերիաբանկի նորաբաց «Կապան» մասնաճյուղը մեկնարկել է«Ես սիրում եմ Սյունիքը» հատուկ արշավով, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել արտոնյալ պայմաններով ծառայություններից:
Արշավի շրջանակում թողարկվելու են «Ես սիրում եմ Սյունիքը» տոնական վճարային քարտեր, որոնք հնարավորություն կընձեռեն մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ն օգտվել լրացուցիչ արտոնություններից:
«Ես սիրում եմ Սյունիքը» քարտը կտրամադրվի միայն Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղում մարտի 6-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Մասնավորապես, ֆիզիկական անձանց առաջարկվում է.
-բոլոր ավանդների համար՝ գործող տոկոսադրույք +1%,
-ինտերնետ-բանկ համակարգ՝ 50% զեղչ,
-«Ես սիրում եմ Սյունիքը» քարտին կից քարտի տրամադրում:
Արշավի շրջանակում իրավաբանական անձ հաճախորդները ևս կօգտվեն արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններից:
Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնը, որը գործում է օրական 24 ժամ՝ առանց հանգստյան օրերի, կպատասխանի քարտերին վերաբերող բոլոր հարցերին:
Նորաբաց «Կապան»-ում հասանելի կլինեն Ամերիաբանկի առաջարկած բոլոր ծառայությունները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին: Մասնաճյուղն իր ժամանակակից տեխնիկական հագեցվածության, հարմարավետ դիրքի, և պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով կապահովի հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկելու համար անհրաժեշտ պայմաններ:
«Կապան» մասնաճյուղի բացման արարողությանը նաև խաղարկություն է եղել` սահմանված 3 մրցանակով` 50.000 դրամի Ամերիաբանկի նվեր-քարտ, 100.000 դրամի բանկի նվեր-քարտև Samsung Galaxy Tab 4 պլանշետ: