29 հուլիսի 2006 - 14:55 AMT
Մեթյու Բրայզան ժամանել է Երեւան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ժամանել է Երեւան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, այցի ընթացքում Մ. Բրայզան կհանդիի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

«Նախագահի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ Մ. Բրայզայի հանդիպման ժամանակ ուշադրությունը կսեւեռվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի վրա»,- ասել է Կարապետյանը:

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահը ծրագրում է այցելել նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու: