29 հուլիսի 2006 - 15:24 AMT
Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հավանականությունը շատ մեծ է, գտնում է թուրք փորձագետը
Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հավանականությունը շատ մեծ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին Երեւանում հայտարարել է թուրք փորձագետ Գյուլտեկին Բուրչուն: Նրա խոսքերով, առաջին հերթին տնտեսական բարեփոխումներ են անհրաժեշտ: «Ճիշտ է դրանք պետք է ընթանան մարդու իրավունքների, խոսքի ազատության բարեփոխումներին, քրեական օրենսգրքի որոշ հոդվածների վերանայմանը զուագեռ: Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ, որ Թուրքիան ճիշտ ուղու վրա է»,- նշել է նա:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսությունը: «Եթե տարածաշրջանի երկները հասկանան, որ ավելի շահավետ է առեւտրով զբաղվել եւ ոչ թե պատերազմել, հակամարտությունների կարգավորումը կարող է մի քիչ մոտենալ: Ես չեմ ասում, որ տնտեսական կապերի զարգացումը համադարման է հանդիսանում բոլոր չարիքների դեմ, բայց դրանք անհրաժշետ են»,- ընդգծել է Գյուլտեկին Բուրչուն: