29 հուլիսի 2006 - 15:27 AMT
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվացումն ուղղված է խաղաղության հաստատմանը
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվացումն ուղղված է խաղաղության, կայունության եւ պետությունների միջեւ քաղաքական երկխոսության հաստատմանը, ինչը կարող է բերել ձգձգված հակամարտութոյւնների կարգավորման արագացմանը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ սպառազինման վերահսկողության եւ միջազգային անվտանգության բաժնի խորհրդատու Արմեն Եդիգարյանը: Նրա խոսքերով, Անհատական Գործակցության ծրագի (IPAP) շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հիմնական նպատակներից է հանրապետությունում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան պաշտպանական համակարգ:
«Մեր համագործակցությունը Դաշինքի հետ ընթանում է մի քանի ողղություններով. մշտական խորհրդատվություններ եւ հանդիպումներ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրում ակտիվ մասնակցություն, Կոսովոյում խաղաղապահ գործողություններում մասնակցություն` KFOR միջազգային ուժերի կազմում»,- նշել է Եդիգարյանը: