29 հուլիսի 2006 - 16:00 AMT
Բաքու. Մինչեւ 2008 թվականն Ադրբեջանը պատրաստ չի լինի Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելուն
Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմական ճանապարհն իրական է: Այդ մասին հայտարարել է «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: Նրա խոսքերով, դա պետք է կարճաժամկետ կամպանիա լինի: «Բոլորը գիտեն, որ միջազգային շահերը մեծ մասամբ բախվում են, լինում են ուժեր, որոնք հետաքրքրված են հակամարտությունների էսկալացիայի մեջ: Հենց այդ ուժերը կարող են արգելակել, թուլացնել միջազգային ռեակցիան: Այս օրերին մենք նման տենդենց ենք նկատում Մերձավոր Արեւելքում: Քանի դեռ ԱՄՆ-ն թուլացնում են միջազգային կազմակերպություններում, օրնակ` ՄԱԿ-ում, որոշումների ընդունումը, Իսրայելը հասնում է իր նպատակին: Այնպես որ, այս ամենը հնարավոր է»,- գտնում է նա: Մեկնաբանի կարծիքով, Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելու դեպքում, Ադրբեջանը պետք է որոշի իր ռազմական ներուժն ու գնահատի միջազգային իրադրությունը: «Այսօր Արբեջանի ռազմական բյուջեն բազմաթիվ անգամներ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեին, սակայն 2003 թվականին ուժերը հավասար էին: Չեմ գտնում, որ այս երեք տարիների ընթացքում մեզ հաջողվել է էապես ուժեղացնել մեր բանակը հավելյալ գումարների հաշվին: Չեմ կածում, որ մինչեւ 2008 թվականը մենք պատրաստ կլինենք այսպիսի ռազմական գործողության»,- ասել է նա, հայտնում է Analitika.az-ը:

Նշենք, որ Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վալիեւի տվյալների համաձայն, վերջին 6 ամիսների ընթացքում ադրբեջանական բանակում գրանցվել է դասալքության 15 դեպք: