2 օգոստոսի 2006 - 15:41 AMT
ԱՄՆ հայկական լոբբին փոքր հաղթանակ տարավ
ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի որոշումը Ռիչարդ Հոգլանդի հարցում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) նպատակային աշխատանքի արդյունքն է: Այդ մաին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոի անդամ Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, սենատորների քվեարկությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հայկական լոբբիի արդյունավետ աշխատանքի եւս մեկ օրինակ է: Ինչ վերաբերում է այդ ուղղությամբ հետագա քայլերին, ապա Մանոյանը նկատել է, որ քվեարկությունն ընդամենը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր: «Թե ինչ կլինի հետո, ես դեռ չգիտեմ: Մենք չենք դադարեցնում աշխատանքն այդ ուղղությամբ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկումը մինչեւ սեպտեմբեր: Հոգլանդի թեկնածության հաստատմանը դեմ քվեարկեցին սենատորներ Ջոզեֆ Բայդենը եւ Ջոն Քերրին: Ըստ կանոնակարգի, քննարկումը դադարեցվում է, եթե դեմ է քվեարկում հանձնաժողովի անդամներից թեկուզ մեկը: