2 օգոստոսի 2006 - 15:43 AMT
Իսրայելի գործողությունները հանցագործություն է, կատարված հումանիզմի դեմ
Կիլիկիո Մեծի Տանն կաթողիկոս Արամ Առաջինը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Լիբանանի ժողովրդի ոչնչացումը: «Այն, ինչ կատարվեց Լիբանանի հյուսիսում գտնվող Կանա քաղաքում, ցեղասպանություն է: Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է Իսրայելը խաղաղ բնակիչների սպանությունը բացատրել «տեխնիկական սխալով»` մահացու վտանգի ենթարկել կանանց, երեխաներին եւ ծերերին ու փախստակններ դարձնել նրանց: Իսրայելի գործողությունները ցանկացած իրավաբանական դասակարգման համաձայն համարվում են հանցագործություն, կատարված հումանիզմի դեմ»,-ասել է Արամ Առաջինը:
Ըստ կաթողիկոսի, այդ պատերազմը պետք է դադարեցվի: «Այն պետք է դադարեցվի անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի: Սպանվել են անմեղ մարդիկ, կործանվել են ընտանիքներ, Լիբանանը մոտ է աղետի: ՄԱԿ-ը եւ աշխարհի տերությունները պետք է ուղիներ գտնեն մարտական գործողությունները դադարեցնելու համար: Ես իմ ձայնն եմ միացնում Լիբանանի հոգեւոր առաջնորդների ձայնին, ինչպես մահմեդական, այնպեսլ էլ քրիստոնյա, պահանջելով միջազգային հանրությունից դադարեցնել պատերազմը»,-ընդգծել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, հաղորդում է Անթիլյասի մամլո ծառայությունը: