7 օգոստոսի 2006 - 15:45 AMT
Մոսկվայի կենտրոնում ինքնաձիգից մի հայ է սպանվել
Կիրակի օրը Մոսկվայում «1905 թվականի փողոց» մետրոյի կայարանի մոտ անհայտ անձինք կրակ են բացել ինքնաձիգից` ռեստորանից դուրս եկող մի տղամարդու վրա: Բազմաթիվ հրազենային վերքերով նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: «Զոհվածի անձը հաստատվել է` դա հայաստանցի Արմեն Օսիպյանն է, որի գործունեության ոլորտը եւ հանցագործության դրդապատճառները պարզաբանվում են»,-նշել է դատախազության ներկայացուցիչը: Հարձակվողին, որի անձը դեռեւս չի հաստատվել, հաջողվել է թաքնվել: Հանցագործության զենքը` ինքնաձիգը, նա նետել է հարձակման վայրի հարեւանությամբ: Տվյալ փաստով Մոսկվայի Կենտրոնական շրջանի դատախազությունը հարուցել է քրեական գործ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Մոսկվայի դատախազության մամլո ծառայությանը: Ըստ չհաստատված տեղեկությունների, սպանության դրդապատճառ կարող էր լինել Արմեն Օսիպյանի մասնագիտական գործունեությունը: