9 օգոստոսի 2006 - 17:12 AMT
Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված կայք են բացել
Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները www.karabakh.co.uk ինտերնետ կայք են բացել` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ մասին հայտնել է «Լոնդոն-Ադրբեջան» կազմակերպության նախագահ Տալեխ Հեյդարովը: Նրա խոսքերով, կայքում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ղարաբաղի պատմության, նրա հռչակավոր անձանց վերաբերյալ ողջ ինֆորմացիան, մեծ քանակությամբ ֆոտո եւ վիդեոնյութեր: «Պետք է ասել, որ հայկական լոբբին աշխատում եւ ապրում է Բրիտանիայում ավելի քան հարյուր տարի: Այն դեռ ադրբեջանականից ուժեղ է, բայց վերջին 10-15 տարիների ընթացքում մենք նկատում ենք, որ բրիտանացիների վերաբերմունքը Ադրբբեջանի նկատմամբ դեպի լավն է փոխվում: Մեր զենքն ինֆորմացիան է»,- ասել է Տ. Հեյդարովը, ավելացնելով, որ «Լոնդոն-Ադրբեջան» ընկերությունը ադրբեջանա-բրիտանական երիտասարդական կազմակերպության հետ համատեղ նաեւ հարատարկում է ,Visions of Azerbaijan in Britain»-ը ամսագիրը` նվիրված Ադրբեջանի քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին եւ պատմությանը, հայտնում է «Թրենդը»: