9 օգոստոսի 2006 - 18:16 AMT
ԵԱՀԿ ՄԽ եւ հակամարտության կողմերի նպատակները տարբերվում են Ղարաբաղյան կարգավորման էության ընկալման հարցում
Այսօր կարգավորման ծրագիրն ու բանակցությունների ձեւչափը ուղղված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ կարգավորման: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, միջնորդների եւ հակամարտող կողմերի նպատակները տարբերվում են կարգավորման էության ընկալման հարցում: «Ինչ վերաբերվում է տարբերակներին, ապա եթե դրանցից ոչ ոք չի ընդունվել, նշանակում է` կարիք չկա խոսել դրանցից որն էր լավ, որը` վատ: Հեռահաղորդակցության վերականգնումն ու սահմանների բացումը ոչ միայն չեն կարող կարգավորել հակմարտությունը երկար ժամանակով, այլեւ չեն երաշխավորում մեծ տնտեսական առաջընթաց: Չի լինի բեռների այն հոսքը, որն այդքան սիրում են մեջ բերել ճանապարհների բացման կողմնակիցները: Ահա ասում են, եթե ընդունվի առաջարկվող տարբերակը, ապա Հայաստանում ծաղկում կսկսի, ներդրումները կհոսեն մեծ չափերով: Ոչ մի նման բան: Երկիրն ինքը պետք է ապահովի իր զարգացումը ամեն պայամաններում: Մարդիկ արեւմուտքում փող հաշվել գիտեն, եւ նրանք կտան այնքան, որքան պետք կլինի, որպեսզի ապահովեն իրենց շահերը»,- ընդգծել է արտաքին քաղաքականության հարցերով ԼՂՀ նախագահի խորհրդականը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ