2 սեպտեմբերի 2006 - 13:36 AMT
Ֆրանսիայի հայերը հայց են ներկայացրել ընդդեմ Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության
Հաջորդ շաբաթ Փարիզի դատարաններից մեկը կքննի հայերի հայցն ընդդեմ Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության: Հայ դատի պաշտպանության կոմիտեն մեղադրում է հյուպատոսությունը Հայոց ցեղասպանությունը հերքելու քարոզչություն ծավալելու մեջ եւ պահանջում է վերացնել հյուպատոսության ինտերնետային կայքի մի մասը: Կոմիտեն իր հայցը հիմնել է 1987 թվականին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի եւ 2001 թվականին Ֆրանսիայում ընդունված այն օրենքի վրա, որը դատապարտում է ցեղասպանության հերքումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: