4 սեպտեմբերի 2006 - 17:52 AMT
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարը
Սեպտեմբերի 6-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Աթանասիուի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի ընթացքում Ռումինիայի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սերժ Սարգսյանի եւ Վարդան Օսկանյանի հետ:
Ռումինական պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, ծաղկեպսակ կտեղադրի ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում եւ Մատենադարանում: